Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանին է ներկայացվել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու ծրագիրը

Կարեն Կարապետյանին է ներկայացվել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու 
ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ֆրանսիական Paul Bocuse  խոհարարական ինստիտուտի գործադիր փոխնախագահ Հերվ Ֆլյորին, ֆրանսահայ բարերար Րաֆֆի Դերդերյանը և այլք:

Հյուրերը վարչապետ Կարապետյանին են ներկայացրել Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու նախաձեռնությունն ու ծրագրերը, որում ներդրվելու է Paul Bocuse  ինստիտուտի փորձն ու հնարավորությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ծանոթանալով նախաձեռնության մանրամասներին՝ Կարեն Կարապետյանը ողջունել և կարևորել է ծրագրի իրականացումը: «Համոզված եմ, որ այն լինելու է հաջողված, մտածելակերպ փոխող և անհրաժեշտ Գյումրիի համար»,- ընդգծել է վարչապետը՝ ՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]