Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները կկանգնի դատարանի առաջ

Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները կկանգնի դատարանի առաջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ֆեդերալ դատավոր Կլաուդիո Բոնադիոն որոշում Է կայացրել լսումներ սկսել 1994 թվականին Բուենոս Այրեսում կատարված ահաբեկչական գործողության հետաքննությանը խոչընդոտելու գործով, որում որպես մեղադրյալ Է անցնում սենատոր եւ երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին հայտնել Է Դատական տեղեկատվության կենտրոնը: «Հաշվի առնելով հավաքված ապացույցները՝ դատարանը պահպանված Է համարում այն պահանջները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի գործն անցնի հաջորդ փուլ»,-ասված Է որոշման մեջ: Դատարանի առաջ պետք Է կանգնի նաեւ արտաքին գործերի նախկին նախարար Էկտոր Տիմերմանը: Գործի հարուցման համար հիմք են դարձել այն մեղադրանքները, որոնք 2015 թվականի հունվարին Ֆեռնանդես դե Կիրշների եւ Տիմերմանի նկատմամբ առաջադրել Էր դատախազ Ալբերտո Նիսմանը:

Նա հիշեցրել Է, որ նախորդ կառավարությունն Իրանի հետ բանակցություններ Է վարել Արգենտինայի համար շահավետ առեւտրական համաձայնագրի շուրջ: Ընդ որում, ինչպես պնդել Է դատախազը, համաձայնագրի պայմաններից մեկը եղել Է պատասխանատվությունից հինգ իրանցիների ազատումը, որոնք Արգենտինայի կողմից հետախուզվում Էին այն ահաբեկչությանը մեղսակից լինելու կապակցությամբ, որը 85 մարդու կյանք խլեց:

Այն բանից մեկ օր առաջ, երբ Նիսմանն իր ապացույցները պետք Է ներկայացներ Կոնգրեսին, նրան մեռած են գտել իր բնակարանում: Գործի հարուցումից հետո Ֆեռնանդես դե Կիրշների, որն ազատության մեջ Է մնում խորհրդարանական անձեռնմխելիության շնորհիվ, եւ գործի արդեն կալանավորված մյուս ֆիգուրանտների փաստաբանները գանգատարկել են Բոնադիոյի վճիռը, ինչպես նաեւ պահանջել են պաշտոնաթող անել նրան: Պաշտպանության կարծիքով, նրա որոշումները հակասում են օրենքին եւ քաղաքական դրդապատճառներ ունեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]