1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության հարցը կդրվի հանրաքվեի. ԱԺ-ն քննարկում է Հանրաքվեի մասին օրինագիծը

Վերպետական միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության հարցը 
կդրվի հանրաքվեի. ԱԺ-ն քննարկում է Հանրաքվեի մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է «Հանրաքվեի մասին» նոր օրենքի նախագիծը: «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը պատգամավորների  քննարկմանը ներկայացրեց հիմնական զեկուցողՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ 
Արթուր Հովհաննիսյանը:

ՀՀ արդարադատության փոխնախարարը հստակեցրեց, որ օրենքը կարգավորում է հանրաքվեի անցկացման սկզբունքների, հանրաքվեին մասնակցելու իրավունքի, հանրաքվեի դրվող հարցերի, նախագիծը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի դրվող նախագծի հրապարակման, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, արդյունքների ամփոփման, հանրաքվեի դրված ակտերի ուժի մեջ մտնելու և հանրաքվեի փաստաթղթերը պահպանման հանձնելու հետ կապված հարաբերությունները: «Հանրաքվեին կարող են մասնակցել հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հստակեցրեց Արթուր Հովհաննիսյանը:

Փոխնախարարը ներկայացրեց նաև այն հարցերի շրջանակը, որոնք պետք է կամ կարող են դրվել հանրաքվեի: Մասնավորապես հանրաքվեի են դրվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը, Սահմանադրության որոշ հոդվածներում փոփոխություններ կատարելու նախագծերը,  վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը:

Հանրաքվեի կարող է դրվել քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագիծը, եթե դրա ընդունումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից մերժվել է: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 204-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքները կարող են փոփոխվել միայն հանրաքվեով:

Արթուր Հովհաննիսյանը նաև նշեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ընտրական իրավունք ունեցող առնվազն 200.000 քաղաքացի:  «Նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում քննարկում է նախագիծը և կայացնում որոշում: Նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով»,- հստակեցրեց Հովհաննիսյանը:

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ հարցն ընդգրկեց լիագումար նիստերի օրակարգում: Նախագիծը կքննարկվի մարտի 6-ին կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]