1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ը թույլ չի տա միջուկային զենքի հայտնվելն Իրանում. Փենս

ԱՄՆ-ը թույլ չի տա միջուկային զենքի հայտնվելն Իրանում. Փենս

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստեղծի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 5-ին հայտարարել Է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Փենսը՝ ելույթ ունենալով ազդեցիկ լոբբիստական կազմակերպության՝ Հասարակական կապերի գծով ամերիկա-իսրայելական կոմիտեի խորհրդաժողովում:

«ԱՄՆ-ը երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ»,-ասել Է նա: Փոխնախագահի խոսքով՝ Թեհրանը «հույս ունի վերստեղծել հին պարսկական կայսրությունը, որը կգլխավորեր արդի դիկտատորը՝ այաթոլլան»: «Իրանը ոչ միայն աջակցություն Է ցուցաբերում ահաբեկչությանը, այլեւ շարունակում Է մշակել բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են սպառնալ ամեն մի սանտիմետր իսրայելական հողին, սպառնալ մեր բոլոր քաղաքացիների կյանքին»,-հավելել Է Փենսը:

«Կործանարար միջուկային գործարքը, որը կնքվել Է նախորդ վարչակազմի կողմից, չկանխեց Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը, այլ միայն հետաձգեց այն օրը, երբ ռեժիմն իր տրամադրության տակ կստանա մոլորակի ամենամահաբեր զենքը,-նշել Է Փենսը:-Նախագահ Դոնալդ Թրամփը կոչ Է արել Կոնգրեսին եւ եվրոպական մեր դաշնակիցներին՝ իրապես սանձել Իրանի միջուկային ու հրթիռային հավակնությունները <…>: «Եթե առաջիկա ամիսներին միջուկային գործարքը չվերանայվի, ԱՄՆ-ը դուրս կգա դրանից»: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:

Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]