Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Բրազիլիայում կողոպտիչները վեց րոպեում 5 մլն դոլար են հափշտակել բեռնատար ինքնաթիռից


ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում մարտի 4-ին կողոպտիչները 5 միլիոն դոլար են գողացել այն ինքնաթիռից, որը գտնվում Էր Վիրակոպուս օդանավակայանի բեռնահամալիրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Folha de San Paulo թերթը:

Lufthansa ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը պետք Է Բրազիլիայից մեկներ Շվեյցարիայի Ցյուրիխ: Ոստիկանությունը մարտի 5-ին հայտնել Է, որ անհայտ անձինք ներթափանցել են օդանավակայանի տարածք՝ ավտոմոբիլի վրա փակցնելով ներքին անվտանգության ծառայության կեղծ նշաններ: Հինգ մարդ, զենքով սպառնալով պահապաններին, ինքնաթիռից տարել են կանխիկ 5 միլիոն դոլար: Հաղորդագրության մեջ նշված Է, որ հանցագործներին կողոպտման համար պահանջվել Է ընդամենը վեց րոպե: Այժմ ոստիկանությունը որոնում Է կողոպտիչներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ