1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սուրեն Կարայանը ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր փոխտեղակալի հետ քննարկել է հայ-ամերիկյան տնտեսական օրակարգը

Սուրեն Կարայանը ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր փոխտեղակալի հետ քննարկել է 
հայ-ամերիկյան տնտեսական օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը  հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգը։ Մասնավորապես՝ քննարկվել են տնտեսության այն ոլորտները, որտեղ հայ-ամերիկյան բիզնես կապերը զարգացնելու ներուժ կա․ դրանք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, թեթև արդյունաբերությունը, ագրոբիզնեսը և այլն։ 

Սուրեն Կարայանը նշել է, որ ուրախալի է փաստել, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը  2017 թվականին զգալի աճ է արձանագրել, և այդ աճը շարունակվել է ընթացիկ տարվա հունվարին։ Այդուհանդերձ, նախարարն ընդգծել է, որ տնտեսական փոխգործակցության ողջ ներուժն իրացված չէ, և հարկավոր է ջանքերը մեկտեղել ավելի մեծ առաջընթաց գրանցելու համար։ Այդ տեսակետից կարևորվել է ընթացիկ տարվա մարտի 19-ին ԱՄՆ-ում կայանալիք Հայաստան-ԱՄՆ  առևտրի և ներդրումների խորհրդի նիստը, որի ընթացքում կքննարկվի երկկողմ առևտրի և ներդրումների խթանմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։ 

«Իմ այցը վերստին շեշտադրում է հայ-ամերիկյան աշխույժ առևտրային հարաբերությունների մասով ԱՄՆ կառավարության ստանձնած հանձնառությունը: Անցած տարվա ընթացքում մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 42%-ով: Մենք գնահատում ենք Հայաստանը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով գործարար միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված  Հայաստանի կառավարության շարունակական ջանքերը և աջակցում դրանց: Ընդլայնված տնտեսական հնարավորությունները մեր երկրների համար երկուստեք շահավետ են», -իր խոսքում նշել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսը։ 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի առաջիկա նիստի քննարկմանը նախատեսվող հարցերի շրջանակին, ներդրումային դաշտի բարեփոխումներինինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող GSP առևտրային ռեժիմին առչվող հարցերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]