Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիայում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել Քյոլնի Թոմաս Մորուսի անվան ակադեմիայում

Գերմանիայում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել Քյոլնի Թոմաս Մորուսի անվան ակադեմիայում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Քյոլն քաղաքում մարտի 3-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ Քյոլնի Թոմաս Մորուսի անվան ակադեմիայի կողմից կազմակերպված ամենամյա համաժողովին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

«Հայաստանն այսօր» խորագրով մեկօրյա համաժողովին ներկա էին Գերմանիայի քաղաքական, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Իր խոսքում դեսպան Սմբատյանը նշեց, որ Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական կենտրոնների խաչմերուկում, ընկալվում է որպես հաջող օրինակ, ինչպես նաև այդ կենտրոնների շահերի ոչ թե բախման, այլ համադրման միջոցով արտաքին քաղաքականություն վարող վստահելի գործընկեր:

Աշոտ Սմբատյանն անդրադարձավ Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշմանը շուրջ տասը տարի առաջ ՀՀ Նախագահի կողմից նախաձեռնած հայ-թուրքական հաշտեցման գործընթացում: Դեսպանն ընդգծեց, որ հենց այդ պատճառով Ցյուրիխյան երկկողմ արձանագրությունների ստորագրումից տասնամյակ անց հայկական կողմը, դեմ առնելով Թուրքիայի՝ նախապայմանների լեզվով խոսելու անընդունելի կեցվածքին, ստիպված եղավ դադարեցնել այդ արձանագրությունների կնքման ընթացակարգը:

Համաժողովին ելույթներով հանդես եկան ԳԴՀ արտաքին գործերի նախարարության Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բաժնի վարիչ Միխայել Զիբերթը, լրագրող, աստվածաբան, Գերմանիայի եպիսկոպոսական համաժողովի մամուլի խոսնակ Մաթիաս Քոպը, լրագրող, գրող Դողան Ախանլին և այլոք:

Քննարկված հարցերի շրջանակն ընդգրում էր Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, հարաբերությունները հարևանների հետ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը, Ցեղասպանության հիշողության պահպանման հարցում Հայ առաքելական եկեղեցու դերը, հարուստ քրիստոնեական մշակույթ ունեցող Հայաստանի՝ որպես Եվրոպայի հետ հնարավոր կամրջի հեռանկարները, երկրի տնտեսական, քաղաքական և հասարակական հնարավորություններն ու մարտահրավերները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]