Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատի մարզի տասը համայնքում մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ կկայանան

Արարատի մարզի տասը համայնքում մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ կկայանան

ԱՐՏԱՇԱՏ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի ինը համայնքում՝ Եղեգնավանում, Դարբնիկում, Զորակում, Խաչփարում, Հայանիստում, Նիզամիում, Նորամարգում, Սայաթ-Նովայում եւ Սիսում, մարտի 11-ին կընթանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ:

Սիփանիկ համայնքում այդ օրը սպասվում է միայն ավագանու ընտրություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նորամարգում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված է երեք թեկնածու՝ Արմեն Գեւորգյանը, Արման Թադեւոսյանը եւ Արսեն Ղահրամանյանը: Մյուս ութ համայնքում առաջադրված են մեկական թեկնածու՝ Եղեգնավանում՝ Հովսեփ Ղազարյանը, Դարբնիկում՝ Դավիթ Գզիրյանը, Զորակում՝ Մանուկ Մալոյանը, Խաչփարում՝ Ղազար Մարտիրոսյանը, Հայանիստում՝ Բալաբեկ Սարկիսյանը, Նիզամիում՝ Հարութին Կարապետյանը, Սայաթ-Նովայում՝ Ռազմիկ Ալավերդյանը եւ Սիսում՝ Արմեն Եղյանը:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]