Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ փոխարտգործնախարարը մասնակցել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով համաժողովին

ՀՀ փոխարտգործնախարարը մասնակցել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով 
համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում մարտի 1-2-ին տեղի ունեցավ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային համաժողովը, որի բարձրաստիճան հատվածին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համաժողովին ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհդրի նախագահ Մարի Չատարդովան, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր տնօրեն Օլգա Ալգայերովան, մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ կայուն զարգացման նպատակների կարևորությանը, Հայաստանում կայուն զարգացման նպատակների ազգայնացմանն ու իրականացմանն ուղղված քայլերին և դրանց՝ Հայաստանի ազգային գերակայությունների, 2030 թվականի ռազմավարական տեսլականի և բարեփոխումների հետ համապատասխանեցմանը։

Նախարարի տեղակալը ընդգծեց, որ Հայաստանն, ի թիվս 47 այլ երկրների, 2018 թվականի հուլիսին Նյու Յորքում իր առաջին կամավոր ազգային դիտարկումն է ներկայացնելու Տնտեսական և սոցիալական խորհրդի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]