Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կատալոնիայում ժեներալիտետի ղեկավարի պաշտոնի թեկնածու են առաջադրել

Կատալոնիայում ժեներալիտետի ղեկավարի պաշտոնի թեկնածու են առաջադրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ռոժե Տոռենն ինքնավար մարզի կառավարության ղեկավարի պաշտոնի համար առաջադրել Է Ժորդի Սանչեսին՝ քաղաքական գործչի, որն այժմ նախնական կալանքի տակ Է Մադրիդի բանտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անցյալ շաբաթ ինքնավար մարզի ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը, որն իսպանական արդարադատությունից թաքնվում Է Բրյուսելում, հայտարարել Է, որ հրաժարվում Է Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունից եւ այդ տեղի համար առաջարկել Է իր գլխավորած «Միասին հանուն Կատալոնիայի» կոալիցիայի ցուցակի երկրորդ համար Ժորդի Սանչեսին: Նիստի օրը, որտեղ պատգամավորները կփորձեն հաստատել Կատալոնիայի կառավարության նոր ղեկավարին, առայժմ նշանակված չԷ: Ժորդի Սանդեսը՝ «Կատալոնիայի ազգային ասամբլեա» հասարակական կազմակերպության նախկին ղեկավարը, երկրորդ համարն Է անցյալ տարվա դեկտեմբերի 21-ի ընտրություններում «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության ցուցակում:

Նրան առաջադրվել են խռովության, ապստամբության կազմակերպման եւ պետական միջոցների ապօրինի ծախսման մեղադրանքներ: Մինչեւ գործի ըստ Էության քննությունը նա գտնվում Է բանտարկության մեջ՝ առանց գրավով դուրս գալու իրավունքի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]