1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնի շրջանակներում թվայնացվելու են Գրիգոր Եղիազարյանի ձեռագիր ստեղծագործությունները

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնի շրջանակներում թվայնացվելու են 
Գրիգոր Եղիազարյանի ձեռագիր ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնն այս տարի նվիրված է կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին։ Փառատոնը հնարավորություն կտա թվայնացնել և ոչնչացումից փրկել նրա ձեռագիր ստեղծագործություններից, ինչպես նաև ճանաչելի կդարձնի երիտասարդ կոմպոզիտորներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի բացման համերգին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փառատոնի գեղարվեստական հարցերի պատասխանու Սարգիս Բալբաբյան:

«Ամենամյա երաժշտական այս նախագիծը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ կոմպոզիտորական դպրոցի երախտավորներից մեկին։ Այս տարի փառատոնը նվիրված է կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին։ Կենտրոնանում ենք հենց իր ստեղծագործությունների կատարման նաև թվայնացման վրա: Կոմպոզիտորների ստեղծագործություններից շատերը պահպանվել են ձեռագիր,երբեմն նույնիսկ շատ վատ վիճակում: Մենք թվայնացնում ենք դրանք մշտական պահպանելու և աշխարհի ցանկացած կետ ուղարկելու և հնչեցնելու համար: Այս տարի թվայնացրել ենք Գրիգոր Եղիազարյանի երկու սիմֆոնիկ ստեղծագործություն՝ «Հրազդան» սիմֆոնինան և «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը»,-ասաց Բալբաբյանն ու հավելեց, որ դրանք հիմա թվայնացման փուլում են, և կընդգրկվեն մյուս փառատոններում:

Նաև գտել են «Ջութակի կոնցերտ»-ի ձեռագիր տարբերակը, որը նույնպես արդեն թվայնացրել են:

Այս տարի փառատոնի շրջանակում կլինեն միայն կամերային համերգներ: Կլինեն հայաստանցի երիտասարդ, ինչպես նաև սփյուռքահայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: «Շատ կարևոր է, որ երիտասարդները նվագեն և նրանց երգացանկում ընդգրկվի հայ կոմպոզիտորների գործեր: Այս փառատոնը կոնկրետ հարցեր է լուծում՝ հնչեցնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կոնկրետ լսարանի համար, օգնում է փրկել կոմպոզիտորների ձեռագիր ստեղծագործությունները ոչնչացումից, ինչպես նաև փառատոնի շնորհիվ ունկնդրի կողմից ճանաչելի են դառնում երիտասարդ շատ կոմպոզիտորներ»,-ասաց Բալբաբյանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի անցկացումը։ «Մեզանում մշտապես նշում են, թե ժամանակակից կոմպոզիտորների գործերը չեն հնչում, սակայն Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ճիշտ հակառակն է ապացուցում։ Փառատոնն ունի շատ կարևոր առաքելություն և նպատակ. մենք պետք է պահպանենք մեր ազգային մշակույթը, հասարակությունը նաև պետք է տեսնի մեր հերոսներին, նրանց, ովքեր կերտում են մեր ժամանակակից երաժշտությունը»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

Փառատոնային համերգներին կհնչեն Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Սիմոն Հովհաննիսյանի, Գագիկ Հովունցի, Վալերի Սարգսյանի, Վաղարշակ Կոտոյանի, Գեղունի Չթչյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Բարսեղ Կանաչյանի, Ստեփան Լուսիկյանի, Էդուարդ Աբրահամյանի, Վաչե Շարաֆյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մի ամբողջ երեկո նվիրված կլինի սփյուռքում ապրող և սփյուռքահայ կոմպոզիտորներին. անդրադարձ կկատարվի Ռիչարդ Յարդումյանի, Ալան Հովհաննեսի, Հարություն Դելլալյանի, Նուբար Ասլանյանի, Կոնստանտին Պետրոսյանի կամերային ստեղծագործություններին։

Ստեղծման առաջին իսկ օրից Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Այս նախաձեռնությունը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում և կյանքի է կոչվում նախարարության հովանավորությամբ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]