Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սուրիկ Խաչատրյանը վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին

Սուրիկ Խաչատրյանը վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի թեկնածուի պաշտոնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տեսնում է Սերժ Սարգսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նախկին մարզպետն ասաց¸ որ այս 30 տարիներն ապացուցել են, որ Սարգսյանն իսկապես անփոխարինելի է:

Անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Խաչատրյանը նշեց¸ որ Արմեն Սարգսյանն ունի  շատ մեծ կապեր դրսի հետ: «Շատ մեծ ինտելեկտի տեր անձնավորություն է: Կարծում եմ՝ իր ունեցած կապերը, հնարավորությունները կնպաստեն մեր երկրին»¸-ասաց նա:

Սուրիկ Խաչատրյանի խոսքով`այսօր շարունակվում են այն ծրագրերը, որոնք նախատեսել էր Վազգեն Սարգսյանը: «Այսօր էլ Վազգեն Սարգսյանի տեսակը կա: Մենք պատրաստ ենք պատերազմին դիմակայելու եւ սահմաններն ամուր պահելու¸ քանզի ունենք հզոր բանակ, պատրաստակամ երկրապահ, տղաներ: Մենք պատերազմից չպետք է վախենանք: Պատերազմը մեզ համար պետք է լինի սովորական: Մեր ազգն իր ակունքներից սկսած մինչեւ այսօր միշտ էլ պատերազմի մեջ է եղել»,-հավելեց նախկին մարզպետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]