Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը կվիրահատվի Երևանում

Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը կվիրահատվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դահուկասպորտի Հայաստանի հավաքականի անդամ, Սոչիի Օլիմպիական խաղերի մասնակից Սերգեյ Միքայելյանը կվիրահատվի Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: «Բժիշկների կանխատեսումները դրական են: Վիրահատությունից մոտավորապես 1,5 ամիս անց պետք է որ լիարժեքորեն վերականգնված լինեմ: Մի քանի շաբաթ հենափայտերով կքայլեմ՝ ձեռքերի վարժություններ անելով: Հետո կսկսեմ ինքուրույն քայլել եւ կանցնեմ լիարժեք մարզումների: Նման վնասվածքով մարզիկները հաջող շարունակում են կարիերան ֆուտբոլում եւ այլ մարզաձեւերում»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը:

Սերգեյ Միքայելյանը 2010 և 2014 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից է: 2017 թվականին Ալմաթիում կայացած ձմեռային Ունիվերսիադայում դարձավ բրոնզե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]