Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Մովսես Հակոբյանը ՀՀ զինված ուժերը համարում է պատրաստ դիմակայելու ցանկացած ոտնձգության


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայելու ցանկացած ոտնձգության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուր» պանթեոնում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ մեծապես կարևորելով սպարապետի դերը բանակի կազմավորման գործում: Այսօր էլ ՀՀ զինված ուժերն այնպիսին են, ինչպիսին կցանկանար տեսնել Վազգեն Սարգսյանը: «Մենք պատրաստ ենք դիմակայելու ցանկացած պատերազմի և ոչ միայն պաշտպանողական քաղաքականություն ենք վարում, այլ կարող ենք հակազդել ցանկացած հարձակման»,-ասաց նա:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին, նշեց, որ երբեւիցե Ադրբեջանի արտաքին քաղաքական հայտարարությունների մեջ լուրջ փոփոխություններ չեն եղել: «Նրանք սկսած 1992 թվականից Շուշիում «թեյ են խմել», Սեւանում «ձուկ որսացել»: Միշտ ցանկություն ունեցել են, բայց դա որեւէ բան չի նշանակում»,-ասաց Հակոբյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ