Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գագիկ Հարությունյանի լիազորությունները ՍԴ նախագահի պաշտոնում կդադարեն մարտի 23-ին

Գագիկ Հարությունյանի լիազորությունները ՍԴ նախագահի պաշտոնում կդադարեն 
մարտի 23-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Գագիկ Հարությունյանի լիազորությունները կդադարեն մարտի 23-ին: Այս մասին ՍԴ նախագահը հայտնեց դատարանի նորանշանակ անդամ Հրայր Թովմասյանին իր գործընկերներին ներկայացնելիս: «Շուտով Սահմանադրական դատարանի նախագահի իմ լիազորությունները կդադարեցնեմ, ի վիճակի չեմ լինի ծանր մի աշխատանքը մյուսին զուգակցել: Ձեզ հետ կլինեմ մինչև մարտի 23-ը, քանի որ իրավունքի ուժով դատարանի անդամի լիազորությունները դադարում են մարտի 23-ին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գագիկ Հարությունյանը: ՍԴ նախագահը մարտի 23-ին կբոլորի 70 տարին, ինչով պայմանավորված էլ չի կարող շարունակել լիազորությունները:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 2-ին հայտարարել է, որ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: 

Գագիկ Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել Ազգային ժողովի կողմից փետրվարի 28-ին: Խորհրդի մյուս անդամներն են Գևորգ Դանիելյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը և Սերգեյ Մեղրյանը: Գագիկ Հարությունյանը, Գևորգ Դանիելյանը, Լիպարիտ Մելիքջանյանն ընտրվել են 5-ամյա, իսկ Հայկ Հովհաննիսյանն ու Սերգեյ Մեղրյանը` եռամյա ժամկետով:

Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր 5 անդամները խորհրդարանի ամբիոնից հանդիսավոր երդում տվեցին՝ ստանձնելով իրենց պաշտոնը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]