Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանում սոցիալական խնդիրների պատճառով հերթական ինքնահրկիզման դեպքն է գրանցվել  

Ադրբեջանում սոցիալական խնդիրների պատճառով հերթական ինքնահրկիզման դեպքն 
է գրանցվել

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի բնակիչ Զեյնալով Բախրուզ Ֆեյրուզը մարտի 5-ին ինքնահրկիզման փորձ է արել:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

  Տղամարդու ինքնահրկիզման փորձի պատճառ են եղել սոցիալական խնդիրները:

 Զեյնալովը 2 ամիս  աշխատել և աշխատավարձ չի ստացել, ինչն էլ հանգեցրել է ինքնասպանության փորձի:

 Նա   տեղափոխվել է Բաքվի հանրապետական հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

 Ադրբեջանում վերջին տարիներին  ինքնահրկիզման և այլ ճանապարհով ինքնասպանության փորձերի թիվը մեծացել է:

Ադրբեջանում ամեն օր առնվազն մեկ ինքնասպանության դեպք է գրանցվում, լինում են օրեր, երբ ինքնասպանությունների թիվը հասնում է 3-4-ի:

Եթե հաշվի առնենք, որ սա միայն ԶԼՄ-ներում հրապարակված և պաշտոնապես հաստատված վիճակագրություն է, դժվար չէ պատկերացնել, որ իրականում ինքնասպանությունի թիվն ավելի մեծ է:

Փորձագետները մարդկանց ինքնասպանություն գործելու հարյուրավոր պատճառներ են նշում, սակայն Ադրբեջանում տեղի ունեցող ինքնասպանությունների գլխավոր պատճառներն են համարվում սոցիալական ծանր վիճակը, բանկերին ունեցած պարտքերը, խոսքի ազատության խիստ սահմանափակմամբ և կամայական չհիմնավորված ձերբակալություններով ուղեկցվող ժողովրդավարության բացակայությունը, ինչը մարդկանց մոտ սուր հոգեբանական խնդիրների պատճառ է դառնում:

Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում: Այդ երկրի ԶԼՄ-ների հաղորդած տվյալներն էլ ոչ միշտ է, որ արտացոլում են իրական պատկերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]