Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի դիմումները հասանելի են նաև առցանց

Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի դիմումները հասանելի են 
նաև առցանց

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում հանրությանն արդեն հասանելի է դարձել նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ, ինչպես նաև թաղման նպաստ նշանակելու և տրամադրելու պարզեցված ընթացակարգը:

Այս համակարգը քաղաքացուն հնարավորություն է ընձեռում ինչպես ընտանիքում ծնված առաջին և երկրորդ, այժմ նաև երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի  դիմումները, մահվան պետական գրանցման ընթացքում թաղման նպաստ ստանալու դիմումը ներկայացնել առցանց եղանակով՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելիս:

Նշված առցանց  ծառայությունները  հասանելի են նաև  http://www.epension.am կայքի համապատասխան տիրույթում:

Epension.am կայք մուտք գործելով՝ քաղաքացին կարող է գրանցել նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու դիմում:

Առցանց դիմումների համակարգն ապահովելու է `

երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (այդ թվում՝ 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում), խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու և խնամքի նպաստ վճարելը վերսկսելու,ինչպես նաև թաղման նպաստ նշանակելու համար առցանց դիմում ներկայացնելը:

«Երկու ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցնելու է վարչարարության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը»,- «Արմենպրես»-ին ասաց Ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:

Հովհաննես Սահակյանի խոսքով՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումների առցանց լրացնելու թիվը գերազանցել է 27.500-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]