Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն

Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Վազգեն Սարգսյանի մայրիկին՝ տիկին Գրետային:

Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 59 տարեկան: Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել ինչպես մայրաքաղաք Երևանում ու նրա ծննդավայր Արարատի մարտում, այնպես էլ հանրապետության այլ բնակավայրերում: Հարգանքի տուրք է մատուցվել «Եռաբլուր» պանթեոնում, որտեղ Նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Սպարապետի շիրմին:

Լուսանկարները Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]