Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ես վերադարձա իմ արմատներին. ՍԴ նորանշանակ անդամ Հրայր Թովմասյանը ներկայացվել է գործընկերներին

Ես վերադարձա իմ արմատներին. ՍԴ նորանշանակ անդամ Հրայր Թովմասյանը ներկայացվել է գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ՍԴ անդամներին և աշխատակազմին ներկայացրեց դատարանի նորանշանակ անդամ Հրայր Թովմասյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Գագիկ Հարությունյանը նշեց, որ Սահմանադրական դատարանում սկսվել է սերնդափոխության գործընթաց և գոհունակությամբ ավելացրեց` շատ ուրախ է, որ դատարանից գնացածները կրկին վերադառնում են: «Սահմանադրական դատարանն իր գործառույթները լիարժեք իրականացնելուց և միջազգային մակարդակով շոշափելի ներդրում կատարող ինստիտուտ լինելուց զատ նաև կադրերի լավ դարբնոց է: Դատարանի նախկին աշխատակիցները լուրջ պաշտոններ են զբաղեցնում` այստեղի փորձառությունը լավագույնս օգտագործելով»,-նշեց Գագիկ Հարությունյանը` հույս հայտնելով, որ Թովմասյանը աշխատանքային նոր լիցք կբերի:

ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանին բնութագրեց որպես կայացած իրավաբան և նրան հանձնեց դատավորի զգեստ, որը վերջինս սիրով հագավ և, նկատի ունենալով, որ 22 տարի առաջ սահմանադրական դատարանում աշխատել է որպես առաջատար մասնագետ, ասաց. «Ես վերադարձա իմ արմատներին»:

Լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում աշխատանքը նմանեցրեց թիմային խաղի, ինչպես ֆուտբոլում և բասկետբոլում է, իսկ ՍԴ-ում աշխատանքը համեմատեց շախմատի հետ` ավելացնելով, որ այն բարդ է ու նուրբ: «Սա այն վերջին հանգրվանն է, որտեղ պետք է մաքրվի, ֆիլտրվի օրենքը, բացառվի, որ հակասահմանադրական դրույթները կյանքի կոչվեն: Սա զուտ մասնագիտական մի աշխատանք է, որտեղ փորձում ես լուծումներ գտնել մյուս գործընկերներիդ հետ»,-ասաց ՍԴ նորընտիր անդամը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]