Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կվերանորոգվի  նաև մայրաքաղաքի 2750-ամյակի այգին

Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ կվերանորոգվի  նաև մայրաքաղաքի 
2750-ամյակի այգին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ վերանորոգել նաև մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակին նվիրված այգին: Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով կգույքագրվեն Երևանի հիմնադրման 2750-ամյակի տոնակատարության շրջանակում ստեղծված կառույցներն ու հուշարձանները, որոնք ևս անհրաժեշտության դեպքում կվերանորոգվեն ու կթարմացվեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ` Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետին, գլխավոր դիզայներին, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչություներին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև սկսել մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների ներկման աշխատանքները՝ դրանցում ներգրավելով նաև համատիրություններին ու մասնավոր ընկերություններին, պահպանելով գունային ներդաշնակությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]