«Արցախ» բասկետբոլային ակումբը ընկերական խաղեր կունենա վրացական թիմերի հետ
14:10, 5 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախ» բասկետբոլային ակումբը ուսումնամարզական հավաքի է մեկնում Վրաստան:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ակումբի սպորտային տնօրեն Արեգ Վաթյանը: «Արցախը» նախապատրաստվում է բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության կիսաեզրափակչի խաղին՝ «Ուրարտուի» հետ:
Հավաքի ընթացքում «Արցախը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի վրացական սուպերլիգայի և երկրորդ լիգայի թիմերի հետ:
Հայաստանի կանոնավոր առաջնության կիսաեզրափակիչները նախնական տեղեկությունների համաձայն կկայանան մարտի 17-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում