1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ղազախստանի դեսպանը վստահ է՝ Հայաստանի նոր ղեկավարության օրոք երկկողմ հարաբերություններում հնարավոր կլինի հասնել ավելիին    

Ղազախստանի դեսպանը վստահ է՝ Հայաստանի նոր ղեկավարության օրոք երկկողմ 
հարաբերություններում հնարավոր կլինի հասնել ավելիին

 

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը հայ-ղազախական հարաբերություններին նվիրված ասուլիսի ընթացքում շնորհավորեց հայ գործընկերներին սահմանադրական բարեփոխումների հաջող իրականացման, ինչպես նաեւ նոր նախագահ ընտրելու կապակցությամբ: Նա նկատեց, որ երկու երկրներն էլ զուգահեռաբար անցնում են սահմանադրական բարեփոխումների փուլով:

«Ղազախստանում դրանք պարզապես ձգձգված են ժամանակի առումով, իսկ Հայաստանը 2015 թվականի դեկտեմբերին միանգամից սկսեց այդ գործընթացը, որը, կարծում եմ, շատ շուտով կավարտվի, եւ ես համոզված եմ, որ արդեն նոր պայմաններում երկրի կառավարությունը եւ պետության ղեկավարը միանշանակ կպահպանեն շատ կայուն եւ գործընկերային երկկողմ հարաբերությունները: Ես վստահ եմ՝ մենք  շատ ավելիին կհասնենք, քանի որ տեղում չեն մնում ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ հարաբերությունները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ ՀՀ 4-րդ  նախագահի պաշտոնում ընտրեց Արմեն Սարգսյանին: Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր:

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]