Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Վիկ Դարչինյանը Հայաստանում պրոմոութերական ընկերություն է բացելու  


ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը պրոմոութերական ընկերություն կբացի Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դարչինյանը: «Մի քանի տարի է, ինչ հեռացել էի պրոֆեսիոնալ բռնցքամարտից, սակայն նախորդ տարի մարտին ես առաջարկ ստացա Ռուսաստանից նորից մենամարտելու համար: Պետք է մենամարտել աշխարհի գործող չեմպիոն Եվգենի Գրադովիչի հետ: Համաձայնեցի մենամարտին, քանի որ նրան հաղթելու դեպքում կունենամ իմ 10-րդ գոտին: Ես մեկ մենամարտ անցկացրեցի, որի տեսանյութն ուղարկեցի Ռուսաստան: Այն նայելուց հետո նրանք դեռ լռում են»,-ասաց Դարչինյանը:

Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոնը պատրաստվում է առաջիկայում պրոմոութերական ընկերություն բացել Հայաստանում` աջակցելով հայ բռնցքամարտիկներին իրենց ուժերը փորձել պրոֆեսիոնալ ռինգում: «Հայաստանում մեծ ներուժ կա, բայց չկան համապատասխան պայմաններ: Նրանց սպարրինգ մրցակիցներ են պետք, հատկապես մեքսիկացիներ»,-առանձնացրեց Դարչինյանը:

Բռնցքամարտիկի խոսքով` իր պրոմոութերական ընկերությունը հնարավորություն կտա սկսնակներին, ոչ թե արդեն պրոֆեսիոնալ մենամարտեր անցկացրած մարզիկներին: Դարչինյանը պատրաստ է օգնելու, բայց մարզչական աշխատանքում իրեն չի տեսնում:

Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտն անցկացրել է 2000 թվականի նոյեմբերին: 43 մենամարտերից 32-ում հաղթել է նոկաուտով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ