Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Նիկոլ Փաշինյանը Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիական 
հասարակության ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկությունը: «Ես այսօր ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կհանդիպեմ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ընդգծեց Փաշինյանը:

Հարցին, թե ի՞նչ գործընթացների շրջանակներում է տեղի ունենալու այդ հանդիպումը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից մեկը հրապարակային ինձ առաջարկել է հանդիպում կազմակերպել: Ես այդ առաջարկն ընդունել եմ և կարծում եմ, որ որևէ արտառոց բան չկա նրանում, որ մենք նման հանդիպումներ կազմակերպենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Ազատության հրապարակում հանդիպելը եղել է իր առաջարկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]