Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՅԴ-ն պատրաստ է քննարկել ՀՀ վարչապետի ցանկացած թեկնածուի անուն, որ կառաջարկի ՀՀԿ-ն

ՀՅԴ-ն պատրաստ է քննարկել ՀՀ վարչապետի ցանկացած թեկնածուի անուն, որ 
կառաջարկի ՀՀԿ-ն

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է քննարկել ՀՀ վարչապետի ցանկացած թեկնածուի անուն, որ կառաջարկի ՀՀԿ-ն: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը այս մասին նշեց ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը:

Նա կարծում է, որ արդեն ապրիլի 9-ին մոտ, երբ կավարտվեն ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, իշխանական կոալիցիայում ՀՀ վարչապետի թեկնածուի շուրջ առաջին քննարկումները տեղի կունենան: «Կոալիցիայի հուշագրով նախատեսված է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է Հանրապետական կուսակցությանը, բայց բնական է՝ իրենք պետք է ներկայացնեն թեկնածուին, և կոալիցիան պետք է այդ հարցը քննարկի: Սա տեղի կունենա ապրիլի 9-ին մոտ: Մենք, կարծում եմ, ապրիլի 9-ից շուտ չենք հրապարակի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:

Նա ընդգծեց, որ կառավարման նոր համակարգը սկսելու է գործել ապրիլի 9-ից հետո, հետևաբար վարչապետի ընտրության հարցն էլ առաջանալու է ապրիլի 9-ից հետո: «Դեռ նոր ընտրված նախագահն էլ պետք է ստանձնի իր լիազորությունները, որովհետև նա էլ պետք է մասնակցի այդ պրոցեսին»,- ասաց պատգամավորը :

Արմեն Ռուստամյանը, սակայն, կարծիք հայտնեց, որ իրենք մինչև ապրիլի 9-ը ներքին կարգով կիմանան վարչապետի թեկնածուի անունը: Հարցին՝ ՀՅԴ-ն պատրաստ է ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանից բացի այլ թեկնածություն ևս քննարկել, Ռուստամյանն ընդգծեց, որ պատրաստ են քննարկել ցանկացած թեկնածություն, որ կառաջարկի Հանրապետական կուսակցությունը: «Վարչապետ առաջադրելու իրավունքը պատկանում է այդ կուսակցությանը: «Մենք կքննարկենք կոնկրետ անձի հետ կապված հարցը»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը:

ՀՀ գործող Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները կավարտվեն 2018թ. ապրիլի 9-ին, որից հետո նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը կստանձնի ՀՀ նախագահի լիազորությունները: Ապրիլի 9-ից մինչև 16-ը ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետն է, իսկ ապրիլի 17-ի հատուկ նիստում տեղի կունենա ՀՀ վարչապետի ընտրությունը, որը կանցկացվի անվանական բաց քվեարկությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]