Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առաջիկա ամիսներին Սյունիքի մարզի սահամանամերձ գյուղերում նախատեսվում է ներդնել նախադպրոցական կրթություն

Առաջիկա ամիսներին Սյունիքի մարզի սահամանամերձ գյուղերում նախատեսվում է 
ներդնել նախադպրոցական կրթություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոտ ապագայում ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի մի շարք գյուղերում նախատեսվում է ունենալ նախադպրոցական կրթության համար հաստատություններ ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

«Առաջիկա ամիսներին նախատեսվում է համայնքի սահմանամերձ ՝ Լիճք, Կարճևան, Շվանիձոր և Լեհվազ գյուղերում ունենալ նախադպրոցական կրթության հաստատություններ։ Ծրագիրը շատ ծավալուն է և կարևոր է գյուղում երիտասարդությանը պահելու համար։ Նշված գյուղերում նախկինում եղել են գյուղական ամբուլատոր հաստատություններ, և այժմ այդ շենքերը ցանկանում ենք փոխարինել նախակրթական հաստատության համար»,- նշեց Զաքարյանը և հավելեց, որ նախագծային աշխատանքները համայնքի կողմից արդեն իրականացվել են։

Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ իրենք դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղ համաձայնել են ամբուլատորիաները անհատույց տրամադրել համայնքին։ Վերանորոգման աշխատանքները կատարելու համար համայնքապետարանը դիմել է պահպանվող տարածքների աջակցման հիմնադրամին, որտեղից ակնկալում են ծրագրի համար ամբողջ շինանյութը ստանալ։  Մեղրու համայնքապետարանը աշխատանքները կիրականացնի իր ուժերով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]