Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը աջ կենտրոնամետներն են

Իտալիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը աջ կենտրոնամետներն են

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աջ կենտրոնամետ կոալիցիան ձայների 37 տոկոսն Է հավաքում Իտալիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են երկրի ՆԳ նախարարության ներկայացրած տվյալները, որոնք ստացվել են քվեաթերթիկների կեսի արդյունքների ամփոփումից հետո:

Կոալիցիայի մեջ մտնող կուսակցություններից «Լիգան» ստանում Է ձայների 18,3 տոկոսը, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Հառա՜ջ, Իտալիա»-ն՝ 14,1 տոկոսը: «5 աստղերի շարժում» կուսակցությունը հավաքում Է ձայների 31,2 տոկոսը, ինչը լավագույն ցուցանիշն Է, որը կարողացել Է ստանալ առանձին կուսակցությունը:

Ձախ կենտրոնամետ կոալիցիան՝ կառավարող Դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, ստանում Է ձայների 24,15 տոկոսը: Ստորին պալատի՝ Պատգամավորների պալատի ընտրություններում ամփոփվել են քվեաթերթիկների քառորդ մասի տվյալները. աջ կենտոնամետներն ունեն 36,6 տոկոս («Լիգան»՝ 18,9 տոկոս, «Հառա՜ջ, Իտալիա»-ն՝ 13,2 տոկոս), «5 աստղերի շարժումը»՝ 30 տոկոս, ձախ կենտրոնամետները՝ 24, 9 տոկոս (Դեմկուսակցությունը՝ 20,4 տոկոս), հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]