ԱՄՆ-ի պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերությունը մեռած Է. Թրամփ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ երկրի պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերությունը մեռած Է, եւ եկել Է փոփոխությունների ժամանակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք տանուլ ենք տալիս գրեթե բոլոր առեւտրական համաձայնություններում:
Մեր բարկամներն ու թշնամիներն արդեն շատ տարիներ առավելություններից են օգտվում ԱՄՆ-ի հաշվին: Մեր պողպատաձուլական եւ ալյումինի արդյունաբերությունը մեռած Է: Ներեցեք, եկել Է փոփոխությունների ժամանակը»,- գրել Է Թրամփը Twitter-ում: Մարտի 1-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել Է, որ երկիրը ներկրման մաքսեր Է սահմանում պողպատի համար 25 տոկոսով եւ ալյումինի համար 10 տոկոսով: Եվրահանձնաժողովն իր անհամաձայնությունն Է հայտնել նոր մաքսերի վերաբերյալ: Սպասվում Է, որ այն կարող Է արդեն մարտի 7-ին որոշում ընդունել պատասխան միջոցների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում