Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի կողմից հայկական անօդաչուն խոցելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. ՊՆ

Ադրբեջանի կողմից հայկական անօդաչուն խոցելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կտրուկ կերպով հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածածված այն տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը մարտի 3-ին խոցել է հայկական անօդաչու թռչող սարք:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես կտրուկ կերպով հերքում է նման լուրերը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ ապատեղեկատվություն էին տարածել, թե իբր մարտի 3-ին ադրբեջանական զինված ուժերը խոցել են հայկական զինված ուժերին պատկանող «X-55» անօդաչու թռչող սարքը, որը թռիչք է իրականացրել Աղդամի ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]