Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Քանյե Ուեսթը հետաքրքրություն է ցուցաբերում իր համար նոր բացահայտած հայկական մշակույթի հանդեպ. The Blast


ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի ժպտացող եզակի լուսանկարներից մեկը հայտնվել է համացանցում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Blast-ը, լուսանկարն արվել է այն պահին, երբ Ուեսթը դուրս էր գալիս հայտնի Գագոսյան արվեստի պատկերասրահից՝ Բեվերլի Հիլսում: Պատկերասրահը պատկանում է արվեստի գործերի առք ու վաճառքով զբաղվող Լարի Գագոսյանին, ով մեկ անգամ նույնիսկ գլխավորել է «Ֆորբս» ամսագրի  “Top Ten Art Dealers” ցուցակը:

«Քանյեն հետաքրքրություն է ցուցաբերում իր համար նոր բացահայտած հայկական մշակույթի հանդեպ այն բանից հետո, ինչ ամուսնացել է Քիմ Քարդաշյանի հետ: Նա նույնիսկ ազատ համերգ է տվել Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2015թ-ին՝ Քիմի և այլ Քարդաշյանների հետ այցելության ընթացքում: Քանյեն վերջին շրջանում ժպտալու շատ առիթներ է ունենում՝ հատկապես իր դստեր՝ Չիկագոյի ծննդից հետո: Թերևս հենց ընտանիքն ու միգուցե նաև իր սերն է Քիմի ու նրա մշակույթի և ժառանգության հանդեպ, որ իր մռայլությամբ հայտնի աստղին դարձնում են անսովոր կերպով երջանիկ»,- գրել է The Blast-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ