Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սլովակիայում հետաքննող լրագրողի սպանության 7 կասկածյալները ազատ են արձակվել

Սլովակիայում հետաքննող լրագրողի սպանության 7 կասկածյալները ազատ են 
արձակվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայում հետաքննող լրագրողի սպանության կապակցությամբ ձերբակալված յոթ կասկածյալներն ազատ են արձակվել: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Յան Կուչիակը և իր հարսնացու Մարտինա Կուսնիրովան սպանվել են իրենց տանը փետրվարի 25-ին: Կուչիակը կոռուպցիոն մեղադրանքների մասին հոդվածներ էր գրում:

Սպանությունը ցնցել է ողջ երկիրը: 25 քաղաքում դրա համար բողոքի ակցիաներ են կազմակերպվել:  Լրագրողը հետաքննում էր ենթադրյալ քաղաքական կոռուպցիան՝  կապված Սլովակիայում իտալական կազմակերպված հանցավորության հետ: Թեև նա չի հասցրել ավարտել հոդվածը, սակայն այն հրապարակվել է հետմահու:

Ոստիկանությունը հաղորդել է, որ 7 կասկածյալներն ազատ են արձակվել, քանի որ 48 ժամում ոչ մի ապացույց չի հայտնաբերվել: Կասկածյալներից մեկն իտալացի է, ով բիզնես կապեր ունի պաշտոնյաների հետ, ովքեր մոտ են կանգնած վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին:

Բրատիսլավայում երթի մասնակիցները բարձրացրել են սպանված զույգի նկարները և ցուցանակ, որի վրա գրված է եղել՝ «Լրագրողների վրա հարձակումը հարձակում է նաև բոլորիս վրա»:  Ցուցարարներից ոմանք պահանջել են կառավարության հրաժարականը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]