Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ-վրացական հարաբերությունների դրական դինամիկան շարունակվում է. վրացագետներն անդրադարձել են Կվիրիկաշվիլիի այցին

Հայ-վրացական հարաբերությունների դրական դինամիկան շարունակվում է. 
վրացագետներն անդրադարձել են Կվիրիկաշվիլիի այցին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Վրաստան հարաբերությունների դրական դինամիկան շարունակվում է: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի  Հայաստան այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Նրա խոսքով, այցի կարևոր ձեռքբերումներից է միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստման հայտարարությունը:

«Վերջին տարիներին նման նիստ չի եղել, նոր նիստի անցկացումը կարևոր իրադարձություն կլինի: Հումանիտար ոլորտում անելիքների առումով կարևոր եմ համարում երկու երկրների երիտասարդների փոխայցերի իրականացումը, ուսանողների փոխանակման ծրագրերը: Եթե մենք կարող ենք ասել, որ վրացիներին ինչ-որ չափով ճանաչում ենք, ապա նույնը չենք կարող ասել հակառակ ուղղությամբ»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Խոսելով տարածաշրջանային ծրագրերում երկու երկրների համագործակցության մասին՝ Ջոնի Մելիքյանը նշեց, որ գործող և ընթացքում գտնվող ծրագրերը կշարունակվեն: Նա կարևորեց նեդրումների ապահովումը, սակայն այս համատեքստում ընդգծեց նախաձեռնող լինելը:

Վրացագետ Ալիկ Էրոյանցի խոսքով, ընդունված է ասել, որ հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, բարի դրացիական են, և վերջին տարիներին ակնհայտ է, որ այդ հարաբերությունները զարգացման նոր դինամիկա են ձեռք բերում:

«Այցելությունների հաճախակիությունը, հանդիպումների ձևաչափը, հայտարարությունների բովանդակությունը, պատվիրակությունների կազմը, այդ ամենը խոսում է այն մասին, որ դրական դինամիկան ակնհայտ է»,-ասաց նա:

 Վրացագետն ընդգծեց, որ Վրաստանի՝ այլ հարևանների հետ հարաբերությունների առումով Հայաստանը շահեկան վիճակում է:

«Սա պայմանավորված է ոչ միայն Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող հավասարակշռված քաղաքականությամբ, այլև պաշտոնական Երևանի կողմից իրականցվող հետևողական աշխատանքով: Կարող ենք արձանագրել, որ բավական պատրաստակամ ու ջերմ մթնոլորտ է ձևավորվել երկու երկրների հարաբերություններում, դա իր արտացոլանքն է գտնում, պաշտոնական Երևանից և Թբիլիսիից հնչող հայտարարություններում»,-հավելեց Ալիկ Էրոյանցը:

Լրագրողների այն հարցին, թե հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման պայմաններում Վրաստանի կողմից մինչ օրս Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, Ալիկ Էրոյանցը նշեց, որ դա մեկ օրվա գործ չէ: Նրա խոսքով, այդ ուղղությամբ հետևողական աշխատանք պետք է տանել: Վրացագետը նկատեց, որ Վրաստանում այդ թեմայի հետ կապված տարեց տարի մթնոլորտ է փոխվում: Ալիկ Էրոյանցի կանխատեսմամբ, այս տարի` ապրիլի 24-ին, Վրաստանում ցեղասպանության հարցը լուրջ կբարձրաձայնվի, նաև ակտիվորեն կլուսաբանվի մամուլով: Նա նկատեց, որ Վրաստանում հակահայկական հրապարակումները նվազել են:

Ալիկ Էրոյանցի խոսքով, Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը բավական ակտիվ աշխատում են, կան ակտիվ այցեր, ակտիվ շփումներ: Նա նշեց, որ դեռ անելիքներ շատ կան, բայց Հայաստանը ճիշտ ուղու վրա է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]