Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Գյումրիում անցկացվեց փակ խորհրդակցություն ՀՀ վարչապետի գլխավորությամբ

Գյումրիում անցկացվեց փակ խորհրդակցություն ՀՀ վարչապետի գլխավորությամբ

ԳՅՈՒՄՐԻ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում անցկացվեց փակ խորհրդակցություն բոլոր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ավարտին Կարեն Կարապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են անցած տարվա կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները: «Մենք հերթական մարզային հանդիպումն ենք անցկացրել:

Քննարկել ենք Շիրակի մարզում 2017 թվականին կատարած աշխատանքները և այն ուրվագիծը, որ կա 2018 թվականին: Պայմանավորվել ենք վերացնել բացերն ու թերի ծրագրերը, որ կան ու կրկին ամփոփել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը՝ խոստանալով առաջիկա օրերին կրկին լինել Գյումրիում և ամփոփել կատարած աշխատանքները:

Արմենուհի Մխոյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ