Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սենսացիա չեմ տեսնում այստեղ. Տիգրան Բալայանը՝ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնում Կարեն Միրզոյանի նշանակման մասին

Սենսացիա չեմ տեսնում այստեղ. Տիգրան Բալայանը՝  ԱԳ նախարարի խորհրդականի 
պաշտոնում Կարեն Միրզոյանի նշանակման մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական դեռեւս հունվարի սկզբից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Սենսացիա չեմ տեսնում այստեղ: Դեռեւս հունվարից կայքում տեղադրված է տեղեկատվությունը, խորհրդականների ցանկում ավելացված է Կարեն Միրզոյանի անունը:  Նախարարների խորհրդականների նշանակման մասին առհասարակ չենք հայտնում»,-ասաց նա:

Ավելի վաղ լրատվական կայքերը գրել էին, որ թեեւ Կարեն Միրզոյանի նշանակումը տեղի է ունեցել հունվարի սկզբին, սակայն լրատվամիջոցներում այդ տեղեկությունը հայտնվում է միայն հիմա:

                                                                       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]