Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

«Արմենպրես»-ի նախկին ֆոտոթղթակցի լուսանկարը մեծ հետաքրքրություն է առաջացրել սոցիալական ցանցերում


ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության ֆոտոլրագրող Տիգրան Մեհրաբյանի` Արարատ լեռան ֆոնին Վրաստանի վարչապետի ինքնաթիռի և պաշտոնական դիմավորման լուսանկարը մեծ հետաքրքրություն է առաջացրել սոցիալական ցանցերում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Տիգրան Մեհրաբյանը պատմեց, թե ինչպես է ծնվել այդպիսի լուսանկար ստանալու գաղափարը: «Երբ օդանավակայան էինք գնում, ճանապարհին նկատեցի, որ Արարատ լեռը շատ պարզ երևում է, և արդեն ճանապարհին ծնվեց նման լուսանկար ստանալու գաղափարը, պատկերն արդեն իսկ ձևավորվում էր»,- պատմեց Մեհրաբյանը:

Տիգրան Մեհրաբյանը 2005-2010թթ աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ