1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լիտվացի պատգամավորը Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել

Լիտվացի պատգամավորը Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ 
հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի խորհրդարանի պատգամավոր  Պովալիս Ուրբշիսը ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային կոտորածների 30-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լատվիայի խորհրդարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ ասված է, որ 1988թ. փետրվարի 27-28-ը Սումգայիթում տեղի ունեցած կոտորածներին զոհ են գնացել տասնյակ հայեր, 18 հազարը ստիպված են եղել լքել քաղաքը, իրենց տներն ու ունեցվածքը:

Նշվում է, որ Սումգայիթի ջարդերը  ագրեսիվ պատասխան էին Լեռնային Ղարաբաղի ազատագրական շարժման խաղաղ ցույցերին: «Խորհրդային իշխանությունները չկարողացան կանխել այդ հակահայկական գործողությունները: Կառավարությունը չէր ցանկանում կանգնեցնել վերը նշված բռնությունը Խորհրդային Ադրբեջանում: Խորհրդային իշխանությունների անգործությունը հանգեցրեց հայերի արյունալի կոտորածների Բաքվում, Կիրովաբադում և այլ քաղաքներում»,- ասված է հայտարարության մեջ:

Պատգամավորը նշում է, որ ղարաբաղյան ազատագրական շարժման առաջին իսկ օրերից լիտվացիները  քաղաքական և բարոյական աջակցություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Նա հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը 1988թ. հուլիսի 7-ին բանաձև է ընդունել, որում ասված է, որ «Սումգայիթում հայերի ջարդերը և Բաքվում  հայերի նկատմամբ բռնության ակտերը սպառնալիք են Ադրբեջանում ապրող հայ բնակչության անվտանգությանը»` դատապարտելով հայերի նկատմամբ բռնությունները:

Եզրափակելով խոսքը` պատգամավորը շեշտում է, որ վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները չեն նպաստում գլխավոր նպատակին` միջազգային սկզբունքների և նորմերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]