Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախն ընդլայնում է համագործակցությունը եվրոպական կառույցների հետ. ԱԳ փոխնախարար Ալեքսանյանի հանդիպումները Բրյուսելում

Արցախն ընդլայնում է համագործակցությունը եվրոպական կառույցների հետ. ԱԳ փոխնախարար Ալեքսանյանի հանդիպումները Բրյուսելում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը փետրվարի 28-ին Բրյուսելում հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի և դրանց իրագործման հետ կապված   մի շարք հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանի և կառույցի մի շարք ակտիվիստներ հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է եվրոպական երկրներում ապրող  հայ երիտասարդների ներգրավվածությունը համազգային ծրագրերում և նրանց ներուժի պատշաճ  օգտագործումը եվրոպական տարածքում Արցախի մասին իրազեկվածության բարձրացման և hայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման ուղղություններով:

Մարտի 1-ին Արմինե Ալեքսանյանը Բրյուսելում Հայ դատի գրասենյակում հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի  և պատասխանատու մի շարք աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

Այնուհետև ԱՀ ԱԳ նախարարի տեղակալը  աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլեյնի Թեոխարուսի հետ։  Անդրադարձ է կատարվել Արցախում ընթացող զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։

Հանդիպումներին մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]