1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դուբայում կցուցադրվեն հայկական ժամանակակից արվեստի լավագույն ստեղծագործությունները

Դուբայում կցուցադրվեն հայկական ժամանակակից արվեստի լավագույն 
ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում ցուցադրության կհանվեն  հայկական ժամանակակից արվեստի լավագույն ստեղծագործությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gulfnews.com կայքը, միջազգային ճանաչում ունեցող 21 հայ արվեստագետների 100-ից ավելի աշխատանք կցուցադրվի Դուբայի նորարարական կենտրոններից  մեկում (Dubai Design District) գտնվող Art Hub Dubai պատկերասրահում կազմակերպվելիք  ցուցահանդեսում, որը բաց կլինի մինչև մարտի 26-ը:

Ցուցահանդեսը կրում է «Ես չեմ վախենում թռչելուց» խորագիրը: 

Հայաստանի «Գալա» պատկերասրահի հիմնադիր տնօրեն Նուշիկ Միքայելյանն ընդգծել է, որ առաջինը, որ բոլորն ասում են հայկական արվեստի մասին, տեխնիկայի բարձր որակն է, ինչն անհամեմատելի է: «Սակայն միայն որակը չէ: Դրանում արտահայտված է նաև հայկական մշակույթի խորությունը: Հայկական մշակույթը խորը արմատներ ունի, քանի որ հայ ժողովուրդն աշխարհի ամենահին ազգերից մեկն է: Իսկ ժամանակակից արվեստը համարվում է այդ հին մշակույթի նորովի շարունակությունը»,- ասել է Միքայելյանը:

Նա հավելել է, որ իրենք ցանկանում են, որպեսզի մարդիկ Հայաստանի հետ ծանոթանան արվեստի միջոցով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]