1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գարո Փայլանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության գործընթացը վերսկսելու նպատակով ստորագրահավաք է նախաձեռնել

Գարո Փայլանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության գործընթացը վերսկսելու նպատակով 
ստորագրահավաք է նախաձեռնել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Ստամբուլի  նահանգապետարանի կողմից Պոլսո հայոց պատրիարքի ընտրության դադարեցված գործընթացը վերսկսելու նպատակով ստորագրահավաք է նախաձեռնել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Աշխարհում 12 մլն հայ կա և բոլորն էլ ծագումով  Անատոլիայից են: Նրանք նայում են Պոլսո պատրիարքարանին, սակայն  այս պահին ստատուս քվոն ուժերի ձեռքում պատանդի կարգավիճակում է»,-ասել է Փայլանը:

Պարբերականի փոխանցմամբ` Գարո Փայլանի կողմից սկսած «Պատրիարքական ընտրություններ հենց հիմա» վերտառությամբ նախաձեռնության տակ ներկայումս ստորագրել է 1336 մարդ:

Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը որոշում է կայացրել այն մասին, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ: Պատրիարքական ընտրության գործընթացի վերաբերյալ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից ստացված նամակից հետո Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրավերով փետրվարի 9-ին Աթեշյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ժողովական հայրերի հանդիպում: Հանդիպմանը որոշում է կայացվել այն մասին, որ պետք է ընդառաջել ՆԳՆ ուղարկած նամակին: Մասնավորապես, վերադառնալ 2016 թվականի հոկտեմբերի 26-ի կրոնական ժողովից առաջ եղած վիճակին, երբ Մեսրոպ պատրիարք Մութաֆյանը համարվել էր «պատրիարք ի հանգստյան»: Բացի այդ, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ որպես պատրիարքական փոխանորդ: Հանդիպմանը մասնակից ժողովական հայրերը շեշտել են, թե պատրիարքի ընտրությունը պետք է տեղի ունենա պատեհ ժամանակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]