Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարները մարտի 16-ին հանդիպում կանցկացնեն Աստանայում

ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարները մարտի 16-ին հանդիպում կանցկացնեն Աստանայում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների՝ Սիրիային նվիրված հանդիպումը Աստանայում կկայանա մարտի 16-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին լրագրողներին հայտնել Է Ղազախստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Մուսիենկոն:

«ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա մարտի 16-ին: Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կայրաթ Աբդռահմանովն Է ասել այդ մասին»,- նշել Է Մուսիենկոն: Նրա խոսքով՝ Ղազախստանի ԱԳ նախարարը պատմել Է, որ Ղազախստանի մայրաքաղաքում սպասվում Է Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների երեք նախարարների հանդիպումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]