Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լավրովը եւ Չավուշօղլուն մարտի 14-ին հանդիպում կունենան Մոսկվայում

Լավրովը եւ Չավուշօղլուն մարտի 14-ին հանդիպում կունենան Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն մարտի 14-ին Մոսկվայում կանցկացնեն ռազմավարական պլանավորման համատեղ խմբի նիստը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մարտի 14-ին Մոսկվայում կկայանա ռազմավարական պլանավորման համատեղ խմբի վեցերորդ նիստը. այն գլխավորելու են Ռուսաստանի եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարները,-ասել Է Զախարովան:-Առաջիկա բանակցությունների ընթացքում պլանավորվում Է համադրել դիրքորոշումները երկկողմ օրակարգի հանգուցային հարցերի շուրջ, վերլուծել այն պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահների միջեւ, քննարկել երկու պետությունների ղեկավարների նախագահությամբ բարձր մակարդակի Ռուս-թուրքական համագործակցության խորհրդի հերթական նիստի նախապատրաստումը»:

Բացի այդ, դիվանագետի խոսքով՝ կողմերը կքննարկեն «Աքքույու» ատոմակայանի եւ «Թուրքական հոսք» գազատարի նախագծերի իրագործումը, ինչպես նաեւ փոխադարձ ապրանքաշրջանառության մեծացման հնարավորությունները: «Տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ կարծիքների փոխանակման շրջանակներում զգալի տեղ Է պլանավորվում տրամադրել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի թեմատիկային, Սիրիայի իրադրության կայունացման եւ Սոչիում Սիրիական ազգային երկխոսություն Կոնգրեսի արդյունքների լույսով քաղաքական կարգավորման գործընթացի ակտիվացման հարցերին»,-հավելել Է Զախարովան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am