Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ չորրորդ նախագահի 
պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին´ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Սիրելի պարոն Նախագահ,

Մեծ ուրախությամբ ընդունում եմ Ձեր ընտրությունը որպես  Հայաստանի Հանրապետության Նախագահ, որը գեղեցիկ զուգադիպությամբ համընկնում է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակի հետ:

Քաջածանոթ լինելով Ձեր անձին եւ երկար տարիների գործունեությանը` լիահույս ենք, որ լավագույնս պիտի արդարացնեք մեր ժողովրդի Ձեր հանդեպ ունեցած վստահությունը: Վստահություն, որ արտահայտվեց Ձեր թեկնածության նկատմամբ հայրենիքի, ինչպես նաեւ Սփյուռքի ղեկավարության եւ կառույցների դրական  արձագանքով:

Ինչպես մոտ մեկ շաբաթ առաջ Անթլիասի Մայրավանք Ձեր այցելության ընթացքում հայտնեցինք, վստահ ենք, որ մոտիկից ծանոթ լինելով Հայաստանի ներքին կյանքին եւ Սփյուռքի պայմաններին, ինչպես նաեւ Ձեր կողմից ստանձնած պատասխանատվությունների փորձառության լույսի տակ առավել եւս կզորացնեք Հայաստանի դիրքն ու դերը թե ազգային, եւ թե միջազգային մակարդակներում:

Այդ առիթով եւս մեկ անգամ հաստատում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը շարունակելու է իր  միջոցներով զորավիգ կանգնել մեր սիրելի հայրենիքին: Թող Աստված իմաստությամբ եւ առողջությամբ զորացնի Ձեզ, որպեսզի հայրենի իշխանության գործակցությամբ եւ համայն մեր ժողովրդի զորակցությամբ իրագործեք Ձեր հայրենաշեն ծրագրերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]