1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պայմանավորվել ենք, թե ինչպես ենք շարժվելու առաջ էներգետիկայի, տրանսպորտի և մյուս ոլորտներում. Կարեն Կարապետյանը՝ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման մասին

Պայմանավորվել ենք, թե ինչպես ենք շարժվելու առաջ էներգետիկայի, տրանսպորտի և մյուս ոլորտներում. Կարեն Կարապետյանը՝ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Վրաստանի վարչապետները բանակցություններից դուրս են եկել լավ տրամադրությամբ, որոնց ընթացքում ուրվագծվել են հետագա քայլերը: Այդ մասին Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողների հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Պետք է ֆիքսեմ, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր, ինչպես միշտ, մեր հանդիպումն անցել է շատ ջերմ և կառուցողական մթնոլորտում: Մենք քննարկել ենք և՛ մեր երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային: Խոսել ենք մեր համագործակցության հնարավոր ուղղությունների մասին, դա Մեղրու ազատ տնտեսական գոտին է, պայմանավորվել ենք ինչպես ենք շարժվելու առաջ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, շատ մանրամասն խոսել ենք զբոսաշրջության, առողջապահության մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվել են քայլեր ձեռնարկել, որպեսզի երկու բարեկամ երկրների երիտասարդների միջև շփումներն ինտենսիվանան: «Քննարկել ենք և մեր վերաբերմունքը դրսևորել Վրաստանի իշխանություններին՝ պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման հարցերի վերաբերյալ: Պետք է ֆիքսենք, որ բավականին լավ տրամադրությամբ ենք դուրս եկել և՛ տետ ա տետ, և՛ պատվիրակությունների հետ համատեղ բանակցություններից: Ռեալ ընդգծել ենք, ուրվագծել՝ ուր ենք շարժվելու, և վստահ ենք, որ  չնայած շատ բարձր մակարդակ ունեն մեր երկրների հարաբերությունները, մենք այս տարի ֆիքսել ենք տնտեսական հարաբերություններում  բավականին մեծ աճ, բայց ներուժը շատ և շատ ավելի մեծ է»,- ասաց ՀՀ վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]