Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան մտադրություն չուներ կյանքի կոչելու հայ-թուրքական արձանագրությունները. Բասքըն Օրան

Թուրքիան մտադրություն չուներ կյանքի կոչելու հայ-թուրքական 
արձանագրությունները. Բասքըն Օրան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր Բասքըն Օրանը բնական է համարում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ որոշման ընդունումը:

Այս մասին պատմաբանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ նշելով, որ հայկական կողմը բավական երկար սպասեց: «Թուրքիայի Հանրապետությունը չուներ մտադրություն կյանքի կոչելու հայ-թուրքական արձանագրությունները: Դա առավել ևս անհնար էր «մեկ-մարդու» ռեժիմի պարագայում: Շատ ափսոս: Արձանագրությունները շահեկան էին լինելու երկու կողմերի համար էլ»,- արձանագրեց Օրանը:

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

Նա հանձնարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին ծանուցել Թուրքիայի Հանրապետությանը:

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]