Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիական Աֆրինում 8 թուրք զինվոր է սպանվել

Սիրիական Աֆրինում 8 թուրք զինվոր է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Աֆրինի շրջանում, որտեղ թուրքական զորքերն իրականացնում են «Ձիթենու ճյուղ» գործողությունը, քրդական ուժերի հետ բախման հետևանքով թուրք զինվորներ են սպանվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken  պարբերականը:

Աֆրինի շրջանի Հաջ Բիլալ գյուղի Քել Թեփե տեղանքում քրդական ուժերի հետ բախման ժամանակ թուրքական կողմից 8 զինվոր սպանվել է, 26 ոստիկան, գյուղական պահապան և զինվոր էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրինի շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]