1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը չպետք է քննարկման առարկա դառնար. Արփինե Հովհաննիսյան

Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը չպետք է քննարկման առարկա դառնար. 
Արփինե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գտնում է, որ Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը չպետք է քննարկման առարկա դառնար, քանի որ նա ներկայացրել է բոլոր հիմնավորումները: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը ներկայացրել է բոլոր հիմքերը, որոնց համապատասխան նրա քաղաքացիության հարցը չպետք է այդքան շատ քննարկման առարկա լիներ: «Բրիտանական օրենքի դրույթներով ոչ բնիկ բրիտանացիների համար երկքաղաքացի լինելու դեպքում Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցվում է դիմումի պահից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե ընդդիմադիր պատգամավորները պահանջում են, որպեսզի Արմեն Սարգսյանը հրապարակի փաստաթղթերը, որոնց կապացուցեն, որ նա այլևս Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Նպատակահարմար կհամարի պարոն Սարգսյանը հրապարակել այդ փաստաթղթերը և որ փուլում կհամարի նպատակահարմար, կարծում եմ, հարցեր են, որոնք ուղղված են ոչ թե ինձ, այլ պարոն Սարգսյանին»:

Խորհրդարանը մարտի 2-ին քվեարկությամբ ՀՀ 4-րդ նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին: ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 90, դեմ՝ 10 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]