Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արամ Սարգսյանը վստահ է, որ Արմեն Սարգսյանը ցանկանում է Հայաստանի պատմության մեջ որպես գործ արած մարդ մնալ

Արամ Սարգսյանը վստահ է, որ Արմեն Սարգսյանը ցանկանում է Հայաստանի պատմության մեջ որպես գործ արած մարդ մնալ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը վստահ է, որ ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը եկել է և ցանկանում է մնալ Հայաստանի պատմության մեջ՝ որպես ինչ-որ գործ արած անձ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանն ընդգծեց, որ իրեն ուրախացրել է այն, որ Արմեն Սարգսյանը խորհրդարանում իր ելույթում անդրադարձել է նաև ջրային ռեսուրսների խնդրին: «Դարձանք այդ թեմայով երկուսը: Եթե նա իսկապես կարողանա այդ խնդիրը լուծել՝ օգտագործելով իր կապերն ու հնարավորությունները, շատ լավ կլինի: Դա շատ լուրջ ծրագիր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի քաղաքացիության հետ կապված խոսակցություններին՝ Արամ Սարգսյանն ընդգծեց, որ նա պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթերը, որ 2011թ.-ին հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, քանի որ դա շատ կարևոր է և այդ խնդիրը իրեն միշտ հետապնդելու է: «Ես շատ կցանկանամ, որ ինքն այդ տեղեկանքը ներկայացնի: Կարծում եմ, որ դա ոչ միայն իրեն է պետք, այլ մեր հասարակությանը»,- ասաց պատգամավորը՝ կարծիք հայտնելով, որ այդ փաստաթուղթ վերցնելն այնքան էլ բարդ գործ չէ:

Արամ Սարգսյանը նաև նշեց, որ իրեն բավարար կլիներ նաև այն դիմումը տեսնել, որ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]