1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վենգերը պաշտպանել է Մխիթարյանին և Օբամեյանգին  

Վենգերը պաշտպանել է Մխիթարյանին և Օբամեյանգին

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Մանչեսթեր Սիթի»-ից կրած պարտության և նորեկներ Մխիթարյանի ու Օբամեյանգի մասին:

«Հարմարվելու համար նորեկներին ժամանակ է պետք: Պարտությունները ճնշում են նրանց: Նրանք նոր են «Արսենալ»-ում, սակայն վստահ եմ, որ կստացվի: «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղացին ֆիզիկապես ուժեղ ֆուտբոլ: Մենք գիտեինք, որ առաջին կեսում դժվարին հանդիպում է սպասում:  Նրանք օգտվեցին մեր պաշտպանական թույլ կողմերից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Վենգերը:

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթի»-ին (0:3): Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]