1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին չի պետականացվի

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին չի պետականացվի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բարձրագույն վարչական դատական մարմինը՝ Պետական խորհուրդը չեղյալ է համարել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման մասին Նախարարների խորհրդի որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Դիարբեքիրի Սուր գավառում սկսված թուրք-քրդական բախումների պատճառով 2016 թվականի մարտի 21-ին Թուրքիայի Նախարարների խորհուրդը որոշում էր կայացրել պետականացնել գավառի մեծ մասը: Պետականացման տարածքների մեջ էին մտել նաև Սուրբ Կիրակոս, քելդանիական Սուրբ Սարգիս, հայկական կաթոլիկ, ասորական Մարիամ Աստվածածին և բողոքական եկեղեցիները:

Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի կողմից փաստաբան Ալի Էլբեյօղլուն պետականացման որոշման դեմ դատական հայց էր ներկայացրել Պետական խորհրդին, որն էլ բավարարել է ներկայացված բողոքը:

Պետական խորհուրդն արձանագրել է, որ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին մշակութային ժառանգություն է, որը պետք է առնվի պաշտպանության տակ: Բացի այդ, որոշման մեջ նշվել է, որ այն բաց է կրոնական արարողությունների համար և որ թուրք-քրդական բախումներից մեծապես տուժած եկեղեցին պետք է մոտ ժամանակներս վերանորոգվի:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին 2015 թվականից փակ է: Անվտանգության ուժերը թույլ չեն տալիս անգամ մուտք գործել եկեղեցու շրջակայք: Սակայն անգամ նման պարագայում այն մեծապես վնասվել է և ենթարկվել թալանի:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից է: Եկեղեցու անունն առաջին անգամ հանդիպում է 1610-1615 թթ: 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվել էր վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի էր ունեցել նաև առաջին պսակադրությունը:

Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915թ.-ի ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, և մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավիրել էին այն:

Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել՝ 97 տարի անց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]