Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը ներկայիս պաշտոնին անցնելն Աստծո պատիժն Է համարում

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը ներկայիս պաշտոնին անցնելն Աստծո պատիժն Է համարում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանգուցային խորհրդական Ջոն Քելլին կյանքում ամենից քիչը կցանկանար հեռանալ ներքին անվտանգության նախարարի պաշտոնից ԱՄՆ-ի վարչակազմում աշխատանքի անցնելու համար եւ դա ի վերուստ տրված պատիժ Է համարում:

Այս կարծիքը նա հայտնել Է մարտի 1-ին Վաշինգտոնում ներքին անվտանգության նախարարության 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վերջին բանը, որը ես ցանկացել եմ, հրաժեշտ տալն Էր ամենամեծ պատվին, որն ինձ վիճակվել Է կյանքում,- լինել ներքին անվտանգության նախարար: Բայց ես ինչ-որ բան այնպես չեմ արել, եւ Աստված պատժեց ինձ»,- ասել Է Քելլին: Նա Սպիտակ տուն աշխատանքի Է անցել հուլիսին՝ այնտեղից աշխատակազմի նախկին ղեկավար Ռայնս Փրիբասի հեռանալուց հետո: Ներքին անվտանգության նախարարության ղեկավարի պաշտոնն այժմ զբաղեցնում Է Քրիստիեն Նիլսենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]